Զգայական համակարգը և դրա արտահայտումը վարքագծում հասկանալուց հետո, անհրաժեշտ է ընտրել ճիշտ մեթոդներ՝ զգայական գործիքներ, երեխային հարմար միջամտություն կառուցելու համար: Զգայական «գործիքների» այս ամբողջությունը հայտնի է նաև որպես «զգայական դիետա»: Դա զգայական ազդակ է, որն առաջանում է օրվա ընթացքում, որպեսզի կարգավորի երեխային և բավարարի նրա զգայական կարիքները: Յուրաքանչյուր զգայական դիետա տարբեր է, քանի որ յուրաքանչյուր երեխա տարբեր է, և աուտիզմով ոչ մի երեխա նման չէ մյուսին: Ձեր երեխայի զգայական դիետան պետք է կառուցել խորհրդակցելով երեխայի էրգոթերապիստի հետ: Էրգոթերապիստները բավականին լայնածավալ դասընթացներ են ստանում զգայական համակարգի վերաբերյալ և կարող են օգնել ձեզ և ձեր երեխային կառավարել զգայական համակարգը: Ստորև երեխայի համար գործողությունների շարքեր են՝ կախված երեխան գերզգայուն է, թե լրացուցիչ զգայական ազդակների կարիք ունի:
Շփման զգայական ազդակներ (խորը ճնշում և հպում)
- Գրկախառնվել
- Բարուրել երեխային
- Թեթև հարվածներ վարժությունների համար նախատեսված գնդակներով կամ բարձերով
- Մերսումներ անել
- Կիրառել Ուիլբարգերի պրոտոկոլը
- Խաղալ սթրես գնդակներով
- Որդեգրել շուն կամ կատու
- Քարեր կամ մետաղադրամներ ձեռքով տեսակավորել պարկերի մեջ
- Մարմնի յուղերով մերսումներ անել
- Սանրել կամ խաղալ մազերով
Բերանի զգայական ազդակներ
- Փչել պղպջակներ
- Փուչիկ փչել (նույնիսկ կարող եք մրցել)
- Ծծել կամ փչել ձողիկի միջով
- Ծամոն ծամել
- Օգտագործել մանկական ծամելու խաղալիքներով վզնոց
- Օգտագործել ատամի էլեկտրական խոզանակ բերանի շուրջ և բերանի ներսում
- Խմել սառը ջուր
Վեստիբուլյար զգայական ազդակներ
- Ճոճվել
- Գնդակի վրա նստել և ցատկել (կարող են նաև խաղ խաղալ կամ գնդակի վրա նստելիս վարժություններ կատարել)
- Պառկել ստամոքսի վրա գնդակին և ձեռքերով տեղաշարժվել (ոտքերը պետք է գետնից վեր լինեն)
- Պարել
- Իջնել և բարձրանալ աստիճաններով
Պրոպրիոցեպտիվ ազդակներ և տեղաշարժում
- Քայլել բարձերի, վերմակների և ներքնակների վրա
- Ստեղծել և ավարտել խոչընդոտների վարժություն
- Թռիչք բատուտի կամ ներքնակի վրա
- Խմոր գրտնակել
- Քայլել ձեռքերի վրա՝ ոտքերը վեր պարզած
Լսողական զգայական ազդակներ
- Երեկոյան հանգիստ երաժշտություն լսել, ինչպիսիք են դասական կամ գործիքային երաժշտությունը
- Առավոտյան կամ ցերեկային ժամերին լսել ավելի ռիթմիկ երաժշտություն, եթե քնկոտ են թվում
Տեսողական զգայական ազդակներ
- Երեկոյան մեղմ լույս միացնել և պատրաստվել քնին
- Երեկոյան օգտագործել հանգստացնող տեսողական խթանները, ինչպիսիք են շարժվող աստղերը առաստաղին
- Օրվա ընթացքում օգտագործել վառ լուսավորություն` երեխային ակտիվացնելու համար
- Վիզուալ սենյակները ևս կարող են ներգործել երեխայի վրա։
Հոտառական զգայական ազդակներ
- Եթերայուղեր (նարդոս, երիցուկ կամ վանիլը հանգստացնում են, իսկ անանուխը և ցիտրուսը ավելի ակտիվ ներգործություն ունեն)
«Ծանր աշխատանքը» համարվում է մեծ զգայական ներածություն` երեխային հանգստացնելու կամ ակտիվացնելու համար: Դիտարկեք նշված տարբերակները՝
- Թողեք երեխան տեղափոխի լվացքի իրերը կամ ծանր իրերի զամբյուղ սենյակից սենյակ
- Թողեք, որ երեխան օգնի մթերային պայուսակները տուն տանել
- Թողեք երեխան ծանր իրերը տեղադրի պահարանների կամ սառնարանի մեջ (օրինակ՝ շշեր, տարաներ և այլն):
- Սրբել սեղանները ուտելուց հետո
- Տեղաշարժել կահույք (աթոռ) կամ ծանր վերմակ սենյակով (հրել, քաշել կամ բարձրացնել)
- Խանութում թողեք, որ երեխան հրի գնումների սայլակը
Կան շատ ավելի մեթոդներ երեխայի զգայական դիետայի համար: Կարևոր է նշել, որ այս բոլոր գործողությունները պետք է ուղեկցվեն ծնողի կամ մեծահասակի հսկողությամբ: Սրանք ընդհանուր առաջարկներ են` նախատեսված տնային պայմանների համար, սակայն ավելի լավ է խորհրդակցել երեխայի էրգոթերապիստի հետ` օրվա տարբեր ժամերին երեխայի համար լավագույն մեթոդները գտնելու համար:
Հոդվածի հեղինակ`Անի Բուռնազյան MS, OTR/L