children-with-autism

Ինչո՞վ զբաղեցնել աուտիզմ ունեցող երեխային կարանտինի ընթացքում

Յուրաքանչյուր երեխա սիրում է ներգրավված լինել տարբեր գործողություններում, և աուտիզմով երեխաները բացառություն չեն։ Աուտիզմի համայնքի համար կորոնավիրուսի հետ կապված փոփոխությունները ստեղծում են մի շարք յուրօրինակ խնդիրներ։ Զբաղվածության կենտրոնները չեն գործում, դպրոցները փակ են, ծրագրերը դադարեցված են այս ժամանակահատվածում, ինչը երեխաների մոտ կարող է հանգեցնել որոշ խնդիրների։ 

Աուտիզմ ունեցող երեխաների մի մասը կարող է անմիջապես դրական արձագանք տալ այս փոփոխություններին, մինչ մյուսները կարող են ցույց տալ դժվարության նշաններ։ 

Շատ կարևոր է այս ընթացքում երեխայի հետ խոսել Կորոնավիրուսի մասին։ Սակայն հիշեք, որ պետք չէ նրանց անտեղի վախեցնել։ Խոսեք Ձեր երեխայի հետ Կորոնավիրուսի մասին՝ նախքան նրանք կլսեն այդ մասին այլ՝ անծանոթ աղբյուրներից։ Բացատրեք նրանց համար հասանելի և տարիքին համապատասխան եղանակով, օրինակ նկարների կամ հեքիաթների օգնությամբ։ Ձեզ կարող են օգնել սոցիալական պատմությունները (Social stories)

Խնդրեք նրանց անմիջապես Ձեզ տեղեկացնեն, եթե ունենան դող, հազ կամ դժվարացած շնչառություն։ Սահմանափակեք հեռուստատեսությունը և ինտերնետ հասանելիությունը, որտեղ նրանք պատահաբար կարող են լսել կամ կարդալ անհանգստացնող լուրեր։

Դուք ինքներդ կարող եք ստեղծել զվարճալի և կիրառական զբաղմունքներ ձեր երեխայի համար։ Հետևյալ խաղերը և զբաղմունքները կարող են՝

  • բարելավել սոցիալական հմտությունները ձեր երեխայի և նրան շրջապատող մարդկանց միջև,
  • ակտիվացնել ուղեղի աշխատանքը և բարելավել զգայական գործընթացները, 
  • բարելավել կոորդինացիան և մանր/խոշոր մոտորիկան,
  • հանգստացնել երեխաներին, երբ նրանք չափից շատ հուզված են կամ անհանգիստ։
Պատրաստեք վիզուալ օրակարգ

Աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող մարդիկ ավելի հակված են սովորել՝ օգտագործելով վիզուալ ազդակները։ Տեսնելը ավելի է օգնում նրանց ընկալել և վերլուծել տեղեկատվությունը, քան լսելը։ Ամենից առաջ երեխայի համար օրակարգ պատրաստեք, որը ներառում է մի քանի զբաղմունքներ։ Կարող եք գործընթացը զվարճալի դարձնել և օրակարգը միասին պատրաստել՝ ներառելով նկարներ և գործողությունների կարճ նկարագիրը։ Քայլ առ քայլ ցույց տվեք գործողությունների հաջորդականությունը։  

Գոյություն ունեն նաև տարբեր բջջային հավելվածներ, որոնք առաջարկում են երեխայի կարիքներին համապատասխան վիզուալ օրակարգեր։

Պատրաստեք զգայական շիշ

Վերցրեք հին պլաստիկ շիշ և այն լցրեք ջրի, փայլերի և մի քանի կաթիլ սննդային գունավորման խառնուրդով, որպեսզի աչքի համար ավելի գրավիչ դառնա։ Շշի մեջ ավելացրեք մի քանի կոճակներ կամ հուլունքներ և հետո պինդ ամրացրեք կափարիչը սոսնձով։ Այս զբաղմունքը ձեր երեխաներին կօգնի հանգստանալ, կենտրոնանալ և թուլացնել սթրեսը։

Համային խաղ

Այս խաղում երեխաները աչքերը փակ փորձում են համտեսել տարբեր տեսակի ուտելիքներ և գուշակում թե ինչ էր։ Ուտելիքի ընտրությունը ամբողջությամբ կախված է նրանից, թե ինչ է ձեր երեխան սիրում կամ ինչ չի սիրում․ բայց հիշեք, որ այս խաղը կարող է ձեր երեխաներին նոր համերի և ուտելիքների հետ ծանոթացնելու հիանալի միջոց լինել։ Ձեր ցուցակը կարող է ներառել այնպիսի ուտելիքներ, ինչպիսիք են յոգուրտը, վարսակի փաթիլները, ժելեն, մրգերը, հացը, տոմատի մածուկը և այլն։

Հոտային խաղ

Լցրեք մի քանի փոքր տարաներ անուշաբույր բաղադրիչներով, ինչպիսինին են լավանդայի յուղը, սուրճը կամ օճառը։ Փակեք գլխիկը օգտագործելով գործվածք և ռետինե ժապավեն։ Խնդրեք երեխային գուշակել հոտը։ Աուտիզմ ունեցող երեխաները սիրում են օգտագործել իրենց զգայարանները։ Առիթից օգտվելով, կարող եք օգտագործել նաև հանգստացնող յուղեր, ինչը կնպաստի նրանց քնին և կնվազեցնի սթրեսը։ 

Տանը պատրաստված երաժշտական գործիքներ

Գոյություն ունեն բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնք կարող եք պատրաստել ձեր երեխաների հետ և դրանց պատրաստելու գործընթացը կարող է նույնքան զվարճալի լինել, ինչքան նվագելը։ Կարող եք պատրաստել շեյքերներ (լցրեք պլաստիկ շշերը բրնձով կամ չորացրած ոլոռներով), ճարմանդներ (անցկացրեք տարբեր կոճակներ և հուլունքներ ինչ-որ լարի վրա), թմբուկներ (օգտագործեք փայտե գդալներ և հարվածեք պլաստիկ դույլերի), զանգակներ (կախեք մի քանի շշեր կամ խեցիներ)։ 

Պատրաստեք զգայական կոլաժ

Աուտիզմ ունեցող երեխաների համար պարզ նյութերը և զգայությունները կարող են ճնշող լինել։ Օգնեք ձեր երեխային հաղթահարել դա, պատրաստելով զգայական կոլաժ։  Կարող եք նյութերի մեջ ներառել մի քանի նոր ու երեխային անծանոթ նյութեր։ Ժամանակի ընթացքում ձեր երեխային կսկսի հաճելի լինեն նոր մակերեսների հետ ծանոթությունը։

Ուսումնասիրեք զգայարանները զգայական սեղանի միջոցով

Զգայական սեղանը վայր է, որը նախատեսված է ճզմելու, մաղելու, տեսակավորելու, փորելու և լցոնելու համար։ Երեխաները իսկապես կվայելեն թափթփված և ազատորեն խաղալու գործընթացը՝ օգտագործելով իրենց շոշափելիքի, լսողական և տեսողական զգայարանները։

Խաղացեք համընկնումների խաղեր

Համընկնումների խաղերը զվարճալի միջոց են ձեր երեխայի գիտելիքները ընդլայնելու համար։ Փորձեք տեղադրել 10-15 տարբեր բառեր սեղանի մի կողմում և դրանց համապատասխանող նկարները մյուս կողմում։ Երեխայից կպահանջվի համապատասխանեցնել բառերը նկարների հետ։

Փորձարկեք վարժությունների նոր օրակարգ

Այս օրերին ֆիզիկական վարժություններ պարտադիր են, քանի որ դրանք հանգստացնում են տագնապային տրամադրությունը, օգնում են սպառել կուտակված էներգիան, հանգիստ քնել և նաև կարգավորում են քունը։ Ստեղծեք 20 րոպե տևողությամբ վարժությունների օրակարգ։ Կատարեք դրանք ձեր երեխայի հետ առավոտյան կամ քնելուց առաջ։

Միասին կերակուր պատրաստեք

Կերակուր պատրաստելը կարող է բացել երեխայի ախորժակը նոր ուտելիքներ փորձելու համար և նաև կյանքի համար կարևոր հմտություն է։ Այն զարգացնում է ինքնավստահությունը, անկախությունը, ինչպես նաև նպաստում է մաթեմատիկական, հաղորդակցման և սոցիալական հմտությունների զարգացմանը։ Երբ երեխայի հետ սովորեք կառավարել զգայական վախերը և սկսեք կերակուր պատրաստելու զվարճալի գործընթացները, ապա կարող եք երեխայի մոտ տարբեր կարևոր հմտություններ զարգացնել։

Վերջին շաբաթներում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունների հետ մեկտեղ, փորձեք սահմանափակել նոր զբաղմունքների ավելացումը։ Վերը թվարկված բոլոր խաղերը և զբաղմունքները աստիճանաբար ավելացրեք երեխայի օրակարգ։ 

Երեխայի օրակարգը կազմելու հարցում կարող եք օգտվել noomee բջջային հավելվածի Օրակարգ բաժնից։ noomee-ն կլինի Ձեր փոքրիկների կողքին և կօգնի ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան ու լրացնել թերապիաների բացը՝ առաջարկելով մասնագիտական և արդյունավետ լուծում։

Ներբեռնե՛ք noomee-ին https://bit.ly/3aG3KQn

Միգուցե դեռ շատ դժվար շաբաթներ կան առջևում, բայց դրանք կարող ենք հաղթահարել միայն կանոնակարգված և գիտակից գործողություններով։ Եղե՛ք ապահով և առողջ։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով