noomee-ն բջջային հավելված է, որն օգնում է աուտիզմի սպեկտրի խանգարում կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ավելի ինքնուրույն լինել և ներգրավվել ամենօրյա գործողություններում:

Ներբեռնեք հավելվածը և ստացեք 24/7 աջակցություն հենց տանը:  

Ի՞նչ Ձեզ տալիս noomee-ն

noomee-ն նպաստում է երեխաների ինքնուրույնության և սոցիալական հաղորդակցման հմտությունների զարգացմանը՝ միաժամանակ ծնողներին և թերապիստներին տրամադրելով սոցիալական հմտությունների պլանավորման և ուսուցման համակարգված մեթոդ: 

Օրակարգ 

noomee Օրակարգը օգնում է երեխաներին զարգացնել հմտություններ և գիտելիքներ առօրյա կյանքի համար՝ գործողությունները քայլ առ քայլ ցուցադրելով պատկերազարդ ձևով:  

Սոցիալական պատմություններ

noomee Սոցիալական պատմությունները երեխաներին սովորեցնում են, թե ինչպես վարվել տարբեր սոցիալական իրավիճակներում՝ այդ կերպ բարելավելով հաղորդակցությունը և վարքային հմտությունները:

GPS վերահսկողության համակարգ

noomee GPS վերահսկողության համակարգի միջոցով ծնողները կարող են տեղյակ լինել իրենց երեխայի գտնվելու վայրի մասին ինտեգրված քարտեզի միջոցով:

Վիճակագրություն և տվյալների բազա 

noomee-ն ծնողներին և թերապիստներին տրամադրում է մանրամասն վիճակագրություն և առաջընթացի հաշվետվություններ՝ օգնելով նրանց հետևել և վերահսկել միջամտության գործընթացը: 

Ինչո՞ւ ընտրել noomee-ն

Մասնագիտացված կրթություն և թերապիա ձեր ձեռքում 

noomee-ն ձեզ տալիս է պրոֆեսիոնալ թերապևտիկ մեթոդների և կրթության հասանելիությունը ձեռքի տակ ունենալու հարմարավետությունը:

Առավել արդյունավետ թերապիա և արագ առաջընթաց

noomee-ն յուրաքանչյուր երեխայի համար տրամադրում է տվյալների բազաների հետ ինտեգրված անհատական միջամտության ծրագիր, ինչը թերապիան դարձնում է մոտ 25%-ով ավելի արագ և արդյունավետ:

Մասնագիտական աջակցություն փորձառու թիմի կողմից

noomee-ն ստեղծվել է ոլորտում 15+ տարվա փորձ ունեցող էրգոթերապիստների խմբի կողմից, ովքեր պատրաստ են մասնագիտական օգնություն ցուցաբերել:  

Եկեք դառնանք գործընկերներ

Մեզ հետ համագործակցությունը նշանակում է խրախուսել և բարելավել այն մարդկանց կյանքը, ում դուք օգնում եք:

  • Մենք համագործակցում ենք կլինիկաների հետ՝ օգնելով նրանց ապահովել 24/7 աջակցություն իրենց պացիենտներին և հեշտացնելով տվյալների ավելի որակյալ և հետևողական հավաքագրումը:
  • Մենք համագործակցում ենք անհատ էրգոթերապիստների հետ՝ օգնելով նրանց խնայել ժամանակը և սպասարկել ավելի շատ երեխաների:
  • Մենք համագործակցում ենք նաև հատուկ կարիքներով մարդկանց ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների հետ:

Կապվեք մեզ հետ

Ուրախ կլինենք քննարկել մանրամասները

See More Posts