Կարելի է թվարկել բազմաթիվ տարբերակներ, թե ինչպես է էրգոթերապիան օգտակար լինում աուտիզմ ունեցող երեխաներին։ Էրգոթերապիստի աշխատանքն է խթանել, պահպանել և զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են երեխաներին դպրոցական միջավայրում և դրանից դուրս ֆունկցիոնալ լինելու համար։ Ակտիվ մասնակցությունը կյանքում նպաստում է.
- Կրթվելու,
- Ինքնագնահատականի,
- Ինքնավստահության,
- Ինքնուրույն լինելու,
- Սոցիալական շփման գործընթացներին։
Էրգոթերապիստներն օգտագործում են համապարփակ մոտեցում թերապիան պլանավորելիս։ Նրանք հաշվի են առնում երեխայի ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ, զգայական և ճանաչողական կարողությունները և երեխայի կարիքները։
Աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD) ունեցող երեխաները հաճախ ունենում են հաղորդակցման և այլ մարդկանց հետ շփման մեջ մտնելու խնդիր։ Նրանց հետաքրքրությունները, զբաղմունքները և խաղալու հմտությունները կարող են սահմանափակ լինել։ Էրգոթերապիան կարող է օգնել աուտիզմ ունեցող անձանց զարգացնել այս հմտությունները տանը և դպրոցում։ Նպատակն է խթանել, բարելավել կամ ներկայացնել հմտություններ, որոնք թույլ են տալիս անհատին առօրյա կյանքում լինել որքան հնարավոր է անկախ։ Կրկնօրինակելու հմտությունները, մանր մոտորիկայի հմտությունները, խաղալու, ինքնախնամքի հմտությունները և սոցիալականացումը էրգոթերապիստի աշխատանքի թիրախային կետերն են։
Էրգոթերապիայի մեթոդների շնորհիվ աուտիզմ ունեցող անձը կարող է օգնություն ստանալ և՛ տանը, և՛ դպրոցական միջավայրում։ Այդ մեթոդները ներառում են այնպիսի հմտությունների ուսուցումը, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, ուտելը, զուգարանից օգտվելը, ինքնախնամքը, սոցիալական հմտությունները, մեծ և մանր մոտորիկայի շարժումները, հավասարակշռության և բալանսի պահպանումը և այլն։ Էրգոթերապիան սովորաբար բժշկական և կրթական մասնագետների, ինչպես նաև երեխայի ծնողների և ընտանիքի բոլոր անդամների միասնական աշխատանքի կարևոր մասն է։
Էրգոթերապիան և աուտիզմի սպեկտրի խանգարումների գնահատումը
Թերապիստը դիտարկում է երեխային, որպեսզի տեսնի` արդյոք նա կարողանում է կատարել տարիքին համապատասխան առաջադրանքներ։ Այս եղանակով, էրգոթերապիստները կարող են ավելի լավ գնահատել, թե ինչ տիպի խնամք է անհրաժեշտ երեխային։ Թերապիստը կարող է վերհանել հետևյալ խնդիրներից ցանկացածը.
- Ուշադրության դեֆիցիտ,
- Մի գործողությունից մյուսին անցնելու դժվարություններ,
- Խաղալու հմտություններ,
- Անձնական տարածքի անհրաժեշտություն,
- Հպման ռեակցիաների խանգարում,
- Մոտորիկայի հմտությունները, ինչպիսիք են կեցվածքը, հավասարակշռությունը կամ մանր իրերի տեղաշարժումը,
- Ագրեսիա կամ վարքային այլ դրսևորումներ,
- Երեխայի և խնամակալների միջև շփումը։
Միջամտություն
Երբ էրգոթերապիստը հավաքում է ամբողջական ինֆորմացիա երեխայի մասին, անցում է կատարվում միջամտության ծրագրին։ Գոյություն չունի վերականգնողական որևէ կոնկրետ ծրագիր։ Ծրագիրը շատ անհատական է։ Բայց վաղ, լավ մտածված, անհատական ծրագիրը ամենալավ արդյունքն է ցույց տալիս։
Քանի որ աուտիզմ ունեցող մարդկանց մոտ հաճախ բացակայում են անկախ ապրելու համար անհրաժեշտ որոշ հասարակ սոցիալ և անձնական հմտություններ, ապա էրգոթերապիստները ստեղծել են տեխնիկաներ բոլոր այս կարիքների վրա աշխատելու համար։ Նրանք օգնում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներգրավվել իմաստալից և նպատակային առօրյա առաջադրանքներում։ Շատ էրգոթերապիստների համար իրենց աշխատանքում ամենակարևոր և առաջնային քայլը մարդկանց օգնելն է՝ կատարել առօրյա կյանքի գործառույթները (ADL)։
Թերապիան կարող է համատեղել տարբեր ստրատեգիաներ, որոնք կարող են օգնել երեխային ավելի լավ արձագանքել շրջապատող միջավայրի ազդակներին։ Էրգոթերապիայի ստրատեգիաները ներառում են.
- Ապահովել այնպիսի միջամտություն, որը կօգնի երեխային պատշաճ կերպով պատասխանել զգայարաններից եկող ինֆորմացիային։ Միջամտությունը կարող է ներառել ճոճվելը, խոզանակով մերսումը, գնդակով խաղալը և այլ զբաղմունքներ, որոնք նպատակ ունեն օգնելու երեխային ավելի լավ կառավարել իր մարմինը տարածության մեջ։
- Հեշտացնել խաղային գործողությունները, որոնք սովորեցնում և օգնում են երեխային շփվել և հաղորդակցվել։ Այն էրգոթերապիստները, ովքեր մասնագիտացված են աուտիզմի ոլորտում, ստեղծում են հատուկ մշակված խաղային թերապիաներ, որոնք զարգացնում են ինչպես ինտելեկտուալ և հուզական հմտությունները, այնպես էլ ֆիզիկականը։
- Նախագծել այնպիսի ստրատեգիաներ, որոնք կօգնեն անհատին անցում կատարել մեկ միջավայրից մյուսին, մեկ մարդուց մյուսին և կյանքի մեկ փուլից անցնել մյուս փուլ։ Աուտիզմ ունեցող երեխաների համար սա կարող է ներառել ստրատեգիաներ, որոնք օգնում են հաղթահարել անցումը տնից դպրոց, իսկ աուտիզմով մեծահասակների համար սա կարող է ներառել արհեստագործական հմտություններ, խոհարարական հմտություններ և այլն։
- Ստեղծել ադապտիվ տեխնիկաներ և ստրատեգիաներ, որոնք կօգնեն հաղթահարել անկարողությունը (օրինակ սովորեցնել օգտվել համակարգչից, եթե ձեռքով գրելը խնդիր է երեխայի համար)։
Կապը էրգոթերապիայի, աուտիզմի և noomee-ի միջև
noomee-ն բջջային հավելված է աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար։ Այն նախագծված և ստեղծված է էրգոթերապիստների կողմից, ովքեր ունեն ավելի քան 12 տարիների փորձ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանքում, և ովքեր ծանոթ են խնդիրներին ներսից և հասկանում են դրանց ազդեցությունը։ Ծրագիրը ամբողջովին հիմնված է մասնագիտական թերապևտիկ մեթոդների վրա։ Հիմնվելով էրգոթերապևտիկ միջամտության վրա՝ noomee-ն սովորեցնում և ձևավորում է հմտություններ առօրյա կյանքի համար՝ մեծացնելով երեխայի անկախությունը և բարելավելով կյանքի որակը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտենսիվ միջամտությունը վաղ տարիքում, կարող է արագացնել և ավելի էֆֆեկտիվ դարձնել վերականգնման գործընթացը։ noomee-ի հետ յուրաքանչյուրը կարող է դառնալ ավելի անկախ, ինքնավստահ և ուժեղ։ Դուք կարող եք ներբեռնել noomee-ն և օգտվել մինչև հունիս այն անվճար օգտագործելու հատուկ առաջարկից։